Երեկ տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արած հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մամուլի ասուլիս էին նախաձեռնել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հրաժարվում են բացահատրել ստոգրահավաքին մասնակցած պատգամավորների անունները։ Հրամանը ստորագրել է ինքը Ռոբերտ Քոչարյանը, իսկ վերջինիս շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը նշում է որ ինքը չի խոսացել այն մարդու հետ ով ստորագրել է այդ փաստաթուղթը։
Սասուն Խաչատրյանը նաեւ ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության ժամանակ, որևէ բացատրություն չտալով լքել է քննչական գործողությունների սենյակը, և ինչպես ՀՔԾ պետն էր նշել չի ցանկանում խախտել անմեղսունակության կանխավարկածը չի փորձի մեկնաբանել, սակայն այնուամենայնիվ նա անհասկանալի էր համարել մեղադրյալի նման պահվածքը։ Այս առիթով երկրորդ նախագահի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ասաց որ նման կերպ փաստացի Սասուն Խաչատրայնը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործողությունը և դա հանդիմանություն է։ «Պարոն Խաչատրյան ներողություն խնդրեք Ռոբերտ Քոչարյանին հանդիմանելու համար»,- ասաց Ռուբեն Սահակյանը։ Իսկ լքելու համար հետ կապված փաստաբանն ասաց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ նման փորձ է արվել։
Աղմկահարույց հրամանագրի հետ կապված, փաստաբանները հայտարարեցին, որ հրամանագիրը անհրաժեշտ է և իրավաչափ, չնայած որ կարող էր չեղարկել, քանի, որ իրավաչափությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
Փաստաբաններից Հայկ Ալումյանը նշեց․ «Կա խնդիր առանձին կալանավորման հետ կապված և առանձին մեղադրանքի հետ կապված»։
Հայտնի է թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ վերցվել, սակայն Սասուն Խաչատրյանը երեկ ևս մեկ անգամ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պահվում է կալանքի տակ քանի, որ ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննության ընթացքին։ Ադրադառնալով այս հանգամանքին, Ալումյանն ասաց․ «Եթե ցանկանար թաքնվել 20 օր առաջ տեղյակ չէր պահի որ վերադառնալու է։ Այսինքն անհիմն է այն ենթադրությունը որ նա կարող էր թաքնվել, եթե մնար ազատության մեջ։ ՀՔԾ պետը հասկացությունները խառնել է իրար։ Օրենքի տրամաբանությունը ոչ թե մեղադրայլը ունակ է այդպիսի բան անե, այլ տվյալ անձը իր գործողություններով ցույց է տվել, որ ունակ է նման բան անել։ Մերկապարանոց արտահայտություն էր դա ՀՔԾ պետի կողմից»։
Արամ Օրբելյանն ամփոփելով ասուլիսը ասաց․ «Նախորդ հանդիպումից մինչ այսօր քրեական գործի մեջ էական փոփոխություն չի եղել, և այս գործընթացներով պարոն Քոչարյանը պետք է արդարացվի, հիմա փորձ է կատարվում հուզական դաշտի վրա հենվել, և փսիխոլոգիական, սոցիալական լարվածության ավելացնել, ինչը անընդունելի է։ Բանակը իրադարձությունների մեջ ներքաշելը գործողություն չէ այլ ըստ էութայն արդյունք է։ Մենք մշտական կապի մեջ կլինենք և ձեզ տեղեկություններ կհաղորդենք, որևէ կասկած չունենք, որ մեղադրանքն անհիմն է, և հասարակությունը համոզվելու է որ իրեն տարիներ շարունակ կեղծ փաստեր են հրամցվել»։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։