Նրանք իրոք կենդանիներ են.Թրամփը` ներգաղթյալների մասին


Նրանք իրոք կենդանիներ են.Թրամփը`  ներգաղթյալների մասին
Օգոստոս 3 20:22 2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հանդես է եկել ներգաղթյալների քննադատությամբ: Ամերիկյան առաջնորդն իրեն կտրուկ արտահայտություններ է թույլ տվել և նրանց «կենդանիներ» է անվանել:
 
«Դեմոկրատները բաց սահմաններ են ուզում: Իսկ ես չեմ ուզում, որ միլիոնավոր անլեգալներ մեզ մոտ հասնեն: Քանի որ նրանցից հազարավորները հանցագործներ են դառնում և մարդկանց են սպանում: Հիշու՞մ եք, ինձ մեղադրում էին, որ ես նրանց կենդանիներ էի անվանել: Իսկ ի՞նչ անեի, նրանք իրոք կենդանիներ են», - հայտարարել է եղկրի առաջնորդը:
 
Թրամփը նաև կոպիտ է արտահայտվել լրագրողների հասցեին, որոնք չեն կարողանում ընդունել ԱՄՆ և ԿԺԴՀ-ի միջև սկսված երկխոսությունը: Նա հայտարարել է, որ օգոստոսի 3-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վաշինգտոնին արդեն երրորդ նամակն է ուղարկել, և դա խոշոր դիվանագիտական հաջողություն է անվանել: