Օգոստոսի 4-ին արդեն չորրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանն անցկացնում է «Երևան Տարազ Ֆեստ» միջոցառումը: Այս տարի կազմակերպիչները խոստանում են անակնկալներ փառատոնի հյուրերի համար: Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի համակարգող Մարիա Բարաղամյանը Armday.am-ի հետ զրույցում պատմել է սպասվող փառատոնի մանրամասները: