Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան չհստակեցրեց, թե ինչ գործոնների հաշվին է երկրից մեկնողների թիվը նվազել:
Այս տարվա առաջին կիսամյակում մեկնումների և ժամանումների բացասական ցուցանիշը կազմել է մոտ 6000 մարդ՝ նախորդ ժամանակահատվածի 37 հազարի փոխարեն: Հարցին, թե հեղափոխությունն ազդե՞լ է մարդկանց տրամադրությունների վրա, որպեսզի նրանք չարտագաղթեն, Մնացականյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունները պարտավոր են միայն զբաղվել փաստագրումներով: