Հանրահայտ Daily Mail պարբերականը հրապարակել է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիրեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը: Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը: Նա դա արել է կնոջ որդու խնդրանքով՝ որպես նվեր: Դատելով տեսանյութից՝ կինն ուղղակի ապշել է վերջնական արդյունքից ու չի կարողացել զսպել արցունքները:
Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Ավետիսյանը նշել է, որ իր աշխատանքի միջոցով մարդկանց ավելի գեղեցիկ ու ինքնավստահ դարձնելը մեծ երջանկություն է համարում: