Մոտ 9 ժամ տեւած դռնփակ նիստից հետո Շենգավիթի դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել:
Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա չի մեկնաբանել, թե նախաքննական մարմինը Քոչարյանին կալանավորելու համար ինչ հիմնավորում է ներկայացրել:
Քոչարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը՝ ՀՔԾ-ն:
ՀՀ Երկրորդ նախագահը մեղադրվում է մարտի 1-ի գործով: Ըստ ՀՔԾ-ի, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքն է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Մարտի 1-ին 10-ը քաղաքացի սպանվեցին:
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, մի երիտասարդ կոչով է հանդես եկել և դիմել հացադուլի․․․
Տեսանյութը՝ այստեղ