Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի շտապ հոսպիտալացման մասին:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչն այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել:
Կոբզոնի կինը՝ Նելին, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը: Մինչդեռ նրա մամուլի քարտուղարը պատմել է, որ արտիստն այժմ իրեն այդքան էլ լավ չի զգում:
«Նա վատառողջ է, բայց որևէ արտառոց բան տեղի չի ունենում»,-մանրամասնել է նա:
80-ամյա Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է քաղցկեղի դեմ: