Օսիպյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ (տեսանյութ)


Օսիպյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ (տեսանյութ)
Հուլիս 2 19:02 2018

Հուլիսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ոստիկանության պետը նախ ընդգծեց երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ամուր հիմքերը և համոզմունք հայտնեց, որ հարաբերությունները զարգանալու ներուժ ունեն: 

 

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, իսկ Հայաստանի ոստիկանության ու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համատեղ պայքարը հանցավորության դեմ տարեց տարի ավելի արդյունավետ է դառնում:

 

Սերգեյ Կոպիրկինն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորեց երկու երկրների եղբայրական հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: