Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցզրույցում նշել է.
«Չեմ կարող բացահայտել որևէ բան։ Բայց շփումները ընթացքի մեջ են։ Վստահ եմ, որ երբ վարչապետը այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ ընդունեն: Սակայն ամեն ինչ պետք է քննարկվի և համաձայնեցվի դիվանագիտական խողովակների միջոցով։ Մի քանի առիթներով Եվրամիությունը մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։ Մենք պատրաստենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի»: