Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Հադերսֆիլդին»:
Հանդիպման 38-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գնդակն անպաշտպան դարպասն է ուղարկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: «Զինագործների» կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ընթացիկ մրցաշրջանն «Արսենալն» ավարտել է 6-րդ տեղում է, որը տալիս է Եվրոպա լիգային մասնակցելու հնարավորություն:
Նշենք, որ սա Արսեն Վենգերի վերջին խաղն է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: