Արմեն Ջիգարխանյանին մասնագիտացված կլինիկա են տեղափոխել


Արմեն Ջիգարխանյանին մասնագիտացված կլինիկա են տեղափոխել
Մայիս 1 17:19 2018

Ռուսաստանի ժողովրդական արտիստ եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը բուժումը շարունակելու համար տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, հայտնում է Рен ТВ-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արտիստի ինքնազգացողությունը բարելավվել է: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:

Նշվում է, որ Ջիգարխանյանի հիմնական բուժումը կընթանա նյրադաբանական, այլ ոչ թե սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

«Բժիշկները հոսպիտալացնելու խորհուրդ են տվել: Առաջին հետազոտություններով ոչ մի կրիտիկական շեղում չի հայտնաբերվել, սակայն որոշակի խնդիրներ կան… Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա թատրոն վերադառնալ»,- նշել է արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանը: