Ճիշտ հագնվելն անչափ կարեւոր է, ի վերջո հայտնի ասացվածքն ասում է՝ դիմավորում են հագուստով․․․ Հագուստի էթիկետի այս կետերը ոչ բոլորին են հայտնի, սակայն դրանք անչափ կարեւոր են։
1. Պիջակի միջին կոճակը միշտ պետք է կոճկվի, վերեւինը՝ ըստ ցանկության, իսկ ներքեւինը՝ երբեք։
2. Բլուզի կամ վերնաշապիկի վերեւի միայն երկու կոչակն է կարելի քանդել, ոչ ավելի։
3. Ականջօղերը պետք է համադրել թեւնոցի, իսկ վզնոցը՝ մատանու հետ։ Պետք չէ դրանք բոլորը նույնանման կրել։
4. Փողկապի ծայրը պետք է հասնի տաբատի գոտու գծին։
5. Կամ կարճ կամ մեծ դեկոլտեով։ Միանգամից երկուսը չափազանց է։
6. Եթե վերնաշապիկն առանց պիջակի եք հագնում, փողկապ կարող եք չկրել։
7. Օֆիսային բլուզի դեկոլտեի խորությունը ճպետք է 10 սմ-ն գերազանցի։
8. Եթե վերնաշապիկը դնում եք տաբատի տակ, անպայման պետք է գոտի կրեք։
9. Տղամարդու տաբատի գոտին պետք է կոշիկների գույնի լինի։
10. Գուլպաները պետք է այնքան երկար լինեն, որ երբ նստեք, տաբատի տակից մերկ ոտքերը չերեւան։