Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին պարտություն է կրել:
Մեր հավաքականի առաջատարը այս անգամ սևերով մրցել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ ու պարտություն կրել 37-րդ քայլում:
10-րդ տուրի եկու պարտիա արդեն ավարտվել է:
Չինացի Դին Լիրեն ու ամերիկացի Ուսելի Սոն ոչ-ոքի են խաղացել: Խաղաղ ելք են կնքել նաև Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:
Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանան ու երկրորդ տեղում գտնվող Շաքրիյար Մամեդյարովի պարտիան դեռևս ընթացքի մեջ է:
Նշենք, որ Արոնյանը 10 տուրից հետո իր ակտիվում ունի 3.5 միավոր ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: