Մոնչի. Բարսելոնան հասարակ թիմ չէ, նույնիսկ առանց Մեսսիի


Մոնչի. Բարսելոնան հասարակ թիմ չէ, նույնիսկ առանց Մեսսիի
Մարտ 22 21:15 2018

Իտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» հետ դիմակայությունից առաջ անդրադարձել է մրցակցի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի դերին:

«Կարծում եմ, որ անարդարացի է «Բարսելոնան» հասարակ թիմ կոչել, եթե այնտեղ չի խաղում Մեսսին: Այո, նա տարբերություն է ստեղծում, սակայն Լիոնելը հանդես է գալիս այլ ֆուտբոլիստների հետ, ովքեր ձևավորում են թիմը:

Ads by Digisales

 

Մեզ համար այս դիմակայությունը չափազանց բարդ է լինելու»,- Մոնչիի խոսքը մեջբերում է A Bola-ն: