Ռոնալդոն հայտնել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը կհասցնի ապաքինվել վնասվածքից և պատրաստ կլինի ԱԱ-2018-ին: «Բոլորի համար հասկանալի է, որ աշխարհի առաջնությունը շատ բարդ մրցաշար է: Կարծում եմ, որ վերջին ժամանակներում Բրազիլիայի հավաքականն ուժեղացել է: Շատ ուժեղ թիմ ենք ունենալու այնտեղ: Նեյմարի վնասվածքը լուրջ խնդիր է: Սակայն կարծում եմ, որ նա շուտով կապաքինվի և պատրաստ կլինի ԱԱ-2018-ին»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: