Օզբիլիսը վնասվածք է ստացել


Օզբիլիսը վնասվածք է ստացել
Մարտ 21 19:49 2018

Այսօր՝ մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզման ժամանակ վնասվածք է ստացել Արաս Օզբիլիսը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Վնասվածքի լրջության մասին պարզ կդառնա հետազուտությունից հետո:

Հայաստանի ազգային հավաքականի մարզումներին հրավիրվել է նաև «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: