Մխիթարյանին վաղը կհանձնվի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը


Մխիթարյանին վաղը կհանձնվի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
Մարտ 21 19:13 2018

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվերակության արդյունքները: Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Տիգրան Բարսեղյանն է, երրորդ տեղում՝ Վարազդատ Հարոյանը: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 11: 00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում,- հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նշենք նաև, որ վաղը՝ ժամը 16:30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինեն հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: