Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլին:
Այս արդյունքից հետո Արոնյանը վաստակած 3,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մամեդյարովը 5,5 միավորով 2-րդ տեղում է:
9-րդ տուրի ևս երկու պարտիա ավարտվել են: Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ ռուս Սերգեյ Կարյակինը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին:
Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանայի և Դին Լիրենի պարտիան դեռևս ընթացքի մեջ է: