«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսի մասին.
«Մեսսին կարող է արդեն հիմա ավարտել կարիերան, քանի որ շատ բան է արել ֆուտբոլի համար: Եթե նա հաղթի աշխարհի առաջնությունում, ապա կդառնա ավելի լեգենդար:
Նա անհավանական խաղացող է: Սակայն ես կարծում եմ, որ Լեոն դեռևս չի հասել Պելեի ու Մարադոնայի խաղամակարդակին, չնայած շատ մոտ է դրան»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է «AFP»-ն:
Լա լիգայի այս մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին անցկացրել է 28 հանդիպում՝դառնալով 25 գոլի հեղինակ: