Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի Մխիթարյան Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների և բժշկական անձնակազմի հետ:
Հանդիպումից հետո ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքում.
«Եվս մեկ անմոռանալի օր՝ հարենիք վերադառնալուց հետո:
Ուրախ էի հանդիպել բժշկական համալսարանի ուսանողներին ու վիրավոր ու վերականգնվող զինվորների հետ նորակառույց վերականգնողական կենտրոնում: Շուտ ապաքինվեք ու կրկին վերապրեք կյանքը», - գրել է Մխիթարյանը: