Ինչպես են Քարդաշյան քույրերը շնորհավորել իրենց եղբոր ծննդյան օրը (լուսանկարներ)


Ինչպես են Քարդաշյան քույրերը շնորհավորել իրենց եղբոր ծննդյան օրը (լուսանկարներ)
Մարտ 19 05:32 2018

Նախօրեին՝ մարտի 18-ին Քարդաշյաններ հայտնի ընտանիքի որդին՝ Ռոբը, նշում էր ծննդյան 31-ամյակը։ Աստղային քույրերը շտապել են շնորհավորել իրենց եղբորը։

Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր եւ Ռոբի արխիվային լուսանկարներից ու գրել․

Շնորհավոր ծնունդդ, իմ եղբայր Ռոբ։ Ես քեզ անչափ սիրում եմ ու աշխարհի ամբողջ երջանկությունն եմ քեզ մաղթում։ Սիրում եմ, որ միասին ենք մեծացնում մեր երեխաներին։ Դու լավագույն հայրն ու ընկերն ես։

Фото Kim Kardashian West.

Եղբորը շնորհավորել է նաեւ Քլոե Քարդաշյանը, ով հրապարակել է եղբոր ու նրա դստեր՝ Դրիմի լուսանկարը ու գրել․

Շնորհավոր ծնունդդ, Ռոբ, սա քո տարին է։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու քո բոլոր հաջողությունները։ Դու անկրկնելի հայրիկ ես, եղբայր ու ընկեր։ Անհամբեր սպասում եմ, որ մեր դուստրերին միասին մեծացնենք, սիրում եմ քեզ։

Фото Khloé Kardashian.