Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քննադատել Ռոնալդուին


Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քննադատել Ռոնալդուին
Մարտ 17 05:25 2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:

«Երբ ընկերներս հարցնում են Ռոնալդուի մասին և նշում, թե վերջինս արդեն թուլացրել է, ես նրանց բացասական պատասխան եմ տալիս: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քննադատել Ռոնալդուի պես ֆուտբոլիստին:



Հաշվի առնելով, թե նա ինչ է արել ու հաշվի առնելով նաև այն, թե ինչ է անում, նրան չի կարելի քննադատել»,- Վարանի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 22 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ: