Ռուս զբոսաշրջիկ կինը, ում անունը հայտնի չէ, ծննդաբերել է Կարմիր ծովում՝ եգիպտական ափերից մեկում։
Զբոսաշրջիկի անսովոր ծննդաբերությունը ֆիքսել է հարակից շինություններից մեկում ապրող մի մարդ, ով դրանք հրապարակել է Ֆեյսբուքում։
Հետագայում պարզվել է, որ լուսանկարի երիտասարդ տղամարդը երեխայի հայրն է, իսկ ավելի տարիքով տղամարդը՝ բժիշկ, ով մասնագիտացված է ջրում ծննդաբերություններ ընդունելու գծով։
Հենց դրանից էլ կարելի է եզրակացնել, որ ջրում ծննդաբերելը նախօրոք էր պլանավորված, ոչ թե պատահականություն էր։