Պայուսակը կնոջ զգեստապահարանի գլխավոր պարագաներից մեկն է։ Եւ յուրաքանչյուր կին պետք է ունենա մի քանի պայուսակ՝ տարբեր առիթների համար։ Իսկ այս 10 մոդելի պայուսակները պետք է լինեն բոլոր կանանց զգեստապահարանում։
փոքրիկ սեւ պայուսակ
Յուրաքանչյուր աղջիկ պետք է փոքրիկ, սեւ զգեստ ունենա, իսկ դրանից անբաժան պետք է լինի փոքրիկ, սեւ պայուսակը։
Մարմնագույն, տարողունակ պայուսակ
Ամենօրյա հրաշալի տարբերակ է։ Մարմնագույնը կամ բաց շագանակագույնը պրակտիկ է, կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ, իսկ երբ պայուսակը տարողունակ է, կարող եք ամենօրյա պարագաները դրանում տեղավորել։
Ամենօրյա կլատչ
Եթե չեք ցանկանում մեծ պայուսակ վերցնել, ամենօրյա կլատչ օգտագործեք։ Այս փոքրիկ մոդելում հեռախոսն ու դրամապանակը հաստատ կտեղավորվեն։
Կլատչ հատուկ դեպքերի համար
Երեկոյան զգեստն անհնար է պատկերացնել առանց համապատասխան կլատչի։ Այն պետք է լինի ճոխ, սակայն երբեք ոչ չափազանց փայլուն եւ աչքի ընկնող։
Փոստատարի պայուսակ
Նման պայուսակն իդեալական է՝ հանգստի գնալիս։ Ձեռքերն ազատ են, իսկ պայուսակում կարելի է տեղավորել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Ուսին գցվող փոքրիկ պայուսակ
Երեկույթների ժամանակ, հատկապես, երբ պարելու եք, պայուսակը վերջին բանն է, որը պետք է անհանգստություն պատճառի։ Հենց նման դեպքերի համար են դիզայներները ստեղծել փոքրիկ պայուսակները, որոնք հարմար է ուսին գցելիս։
Պատմություն ունեցող պայուսակ
Իդեալական կլիներ, եթե ձեր անունով կամ հարուստ պատմություն ունեցող պայուսակ ունենայիք, ասենք այնպիսին, որը պատկանել է ձեր տատիկին կամ ինչ-որ հայտնի մեկին։ Թե չունեք, թանկարժեք պայուսակ գնեք, որը հետագայում կթողնեք ձեր դստերը կամ թոռնուհուն։
Էքստրավագանտ մոդել
Երբեմն յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է աչքի ընկնել, առանձնանալ բազմության մեջ, եւ նման դեպքերում ձեզ շատ կօգնի այնպիսի մի պայուսակ, որը էքստրավագանտ է, յուրօրինակ, եւ ամեն քայլափոխի դրանից չես հանդիպի։
Վառ պայուսակ
Նույնիսկ եթե ոտքից գլուխ սեւ շորեր եք կրում, կարող եք գարնանային տեսք ունենալ, եթե վառ պայուսակով կերպարն ամբողջացնեք։ Համարձակ կերպով վառ գույն ընտրեք ու չեք սխալվի։
Հանգստյան օրերի
The Weekender-ը կամ հանգստյան օրերի պայուսակը մեծ, տարողունակ պայուսակ է, որը իր մեջ կտեղավորի երկու օրվա համար անհրաժեշտ իրեր։ Հանգստյան գնալիս խոսւափեք կենցաղային տոպրակներից եւ նման մեջ ու գեղեցիկ պայուսակ ունեցեք։