Մոուրինյու. Հնարավոր է, որ Դե Բուրի հետ Ռեշֆորդը սովորեր պարտվել


Մոուրինյու. Հնարավոր է, որ Դե Բուրի հետ Ռեշֆորդը սովորեր պարտվել
Մարտ 12 20:37 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի քննադատությանը:

Հոլանդացի մասնագետն ափսոսում է, որ երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդն աշխատում է պորտուգալացու գլխավորությամբ:

«Պրեմիեր լիգայի պատմության վատագույն մարզիչը, ով ոչ մի հաղթանակ չի տարել, իսկ թիմը գոլ չի խփել, ասում է, որ ես որպես մարզիչ չեմ համապատասխանում Ռեշֆորդին:



Հնարավոր է, որ դե Բուրի հետ Մարկուսը սովորեր պարտվել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Voetbal International»-ը: