Երգիչ Գրիգորի Եսայանին Երևանում ճանաչեցին «Ոնց եմ քեզ սիրում» երգով: Չնայած Հայաստանում չի ապրում, բայց համերգային հրավերներով հաճախ է լինում: Բացի երգչի ստեղծագործական կյանքից՝ հասարակությանը սկսեց հետաքրքրել նրա երկրորդ կինը՝ Անաստասիան, և ամուսնության ընթացքում ծնված երեխաները: Շատերի կարծիքով՝ Գրիգորին խնամքով փորձում էր թաքցնել կնոջը, սակայն վերջին շրջանում հրապարակած ընտանեկան լուսանկարները հակառակն էին պնդում: BlogNews.am-ը զրուցել է երգչի կնոջ՝ Անաստասիայի հետ, ով հետաքրքիր փաստեր է բացահայտել իրենց ընտանիքի և երգչի հետ ծանոթության մասին:
«Ես և Գրիգորին ծանոթացել ենք «Как не влюбиться» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: 2007 թվականն էր։ Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան էի և տեսահոլովակում ներկայանում էի էպիզոդիկ դերով: Այդ պահից մենք ընկերացանք, ավելին՝ կարծես քույր և եղբայր լինեինք: Հիշում եմ՝ ինչպես էին շատ աղջիկներ կախվում նրա վզից, հիանում նրանով, իսկ ես նրան եղբոր պես էի ընդունում»,- պատմում է Նաստյան:
Զույգը ծանոթ է արդեն տասնմեկ տարի, բայց ամուսնացած՝ չորս տարի. «Մենք ուղղակի մի օր հասկացանք, որ սա պարզապես ճակատագիր է: Իմ և Գրիգորիի տարիքային տարբերությունը մեզ բացարձակ չի խանգարում, չենք էլ նեղվում, ավելին՝ մեզ համար իդեալական է յոթ տարվա տարբերությունը»:
Անաստասիան դեռ փոքր տարիքից իրեն բեմում էր տեսնում: Սովորել է դերասանության և ռեժիսուրայի բաժնում, այն հաջող ավարտելով՝ հասկացել է, որ ուզում է մայր դառնալ: Վերջին տարիներին նրա հիմնական հոբբին երեխաներն են, քանի որ նրանք երեքն են: «Երեխաների դաստիարակության հարցով ես եմ զբաղվում, օրվա մեծ մասն անցկացնում եմ նրանց հետ, իսկ հայրիկը նրանց երես է տալիս: Ազատ ժամանակ ակտիվ զբաղվում եմ սպորտով, իսկ երբ դուրս գամ ֆիզարձակուրդից, շատ նախագծեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ: Հիմա պարզապես ուզում եմ վայելել երեխաներիս յուրաքանչյուր քայլը և տեսնել՝ ինչպես են մեծանում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում