Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն մարտի 2-ին Երեւանի քաղաքային պանթեոնում


Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն մարտի 2-ին Երեւանի քաղաքային պանթեոնում
Մարտ 1 10:32 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երեւան, Մովսես Խորենացու փողոց, 18 շենք):

Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն Երեւանի քաղաքային պանթեոնում: