Պհենչհանում մեկնարկել է օլիմպիական մրցումների 6-րդ օրը։ Օրվա առաջին ու ամենագեղեցիկ մրցումը գեղասահքի սպորտային զույգերի մրցումն էր։
Առաջին տեղը զբաղեցրին Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկոն եւ Բրյունո Մասսոն։ Ավելին, նրանք միավորների քանակով նոր ռեկորդ սահմանեցին ու արդյունքում 235,90 միավորով առաջինն էին։
Երկրորդը Չինաստանից Սուի Վենցզինն ու Խան Ցունն էին, բրոնզե մեդալն էլ բաժին հասավ կանադացիներ Մեգան Դյուամելին ու Էրիկ Ռեդֆորդին։
Մրցումների ֆավորիտներից էին Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Տարասովա եւ Վլադիմիր Մարոզով զույգը, սակայն Եվգենիայի մեկ սխալը նրանց զրկեց մեդալից՝ գեղասահորդուհին ընկավ հնարքի ժամանակ։ Արդյունքում ռուս զույգը չորրորդն էր։