Մորատան ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա


Մորատան ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա
Փետրվար 6 23:13 2018

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել ՊՍԺ: Այդ մասին տեղեկացնում է «Daily Mirror»-ը:

Ըստ աղբյուրի` փարիզյան ակումբը մտադիր է ձեռք բերել 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը 2018 թվականի ամռանը:

Հաղորդվում է, որ «թոշակառուները» չեն պատրաստվում բաժանվել Մորատայից: ՊՍԺ-ն վերջինիս տրանսֆերի դիմաց պետք է բավականին լուրջ գումար առաջարկի լոնդոնյան ակումբին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մորատան մասնակցել է 31 հանդիպման, դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: