Վիդալը մոտ է Սևիլիա վերադառնալուն


Վիդալը մոտ է Սևիլիա վերադառնալուն
Հունվար 18 20:07 2018

Ինչպես հայտնում է «Sport.es»-ը, կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեիշ Վիդալը մոտ է «Սևիլիա» վերադառնալուն:

Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստն իր նախկին ակումբ կվերադառնա վարձավճարի հիմունքներով: Ամռանը «Սևիլիան» իրավունք կունենա գնելու Վիդալի տրանսֆերը 8 մլն եվրոյով:

Նշվում է, որ «կապտանռնագույններին» տեղափոխության այպիսի պայմանները ձեռք են տալիս և տրանսֆերը շուտով կիրականանա:

28-ամյա խաղացողն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: