Նեյմարի պայմանագրում չկա հրաժարագնի մասին կետ


Նեյմարի պայմանագրում չկա հրաժարագնի մասին կետ
Հունվար 18 19:07 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի փաստաբան Մարկոս Մոտան պատմել է փարիզցիների հետ ֆուտբոլիստի պայմանագրի մասին:

«Կարող եմ երաշխավորել, որ ՊՍԺ-ի հետ Նեյմարի պայմանագրում չկա հրաժարագնի մասին կետ:

Բացի այդ, համաձայնագրում չկան կետեր նպատակների և լավագույն ռմբարկուի կոչման համար»,- Մոտայի խոսքը մեջբերում է «Radio Globo»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի համար Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վճարել 400 միլիոն եվրո: