«Մանչեսթեր Յունայթեդը» կերկարաձգի պայմանագիրը Մոուրինյոյի հետ


«Մանչեսթեր Յունայթեդը» կերկարաձգի պայմանագիրը Մոուրինյոյի հետ
Հունվար 17 17:45 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, փոխանցում է Sports.ru-ն:

Բանակցությունները սկսվել են անցյալ ամիս, և այժմ կողմերը համաձայնության են եկել գործարքի վերաբերյալ:

Ակնկալվում է, որ 54-ամյա մասնագետի անգլիական ակումբի նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2021 թվականի հունիսը, մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Պորտուգալացին դեռ չի ստորագրել, բայց դա միայն ձևականություն է: Երբ թղթերը պատրաստ լինեն, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի: