Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Դիժոնի» հետ կայանալիք հանդիպմանը:
Բրազիլացի ֆուտբոլիստը բաց է թողել Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում «Նանտի» հետ կայացած (0:1) խաղը վնասվածքի պատճառով:
«Նեյմարը դեռ շարունակում է ցավեր զգալ, սակայն պատրաստ է վաղվա հանդիպմանը»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 17-ին: