Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է


Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է
Հունվար 16 20:37 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» շուտով կհայտարարեն աղմկահարույց փոխանակման մասին: Այս մասին վստահեցնում է «Sky Sports»-ը:

Անգլիայում համոզված են, որ ՄՅՈւ-ի 28-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամեր հետո կուղևորվի Լոնդոն` «Արսենալ», իսկ «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կհամալրի «կարմիր սատանաների» շարքերը:

Չիլիացի խաղացողն արդեն տվել է իր համաձայնությունը. այժմ գործարքի իրականացումը Մխիթարյանի ձեռքերում է: Հայաստանի ընտրանու կիսապաշտպանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն նշվում է, որ բանակցությունները լավ են ընթանում և 28-ամյա ֆուտբոլիստի բոլոր պահանջները լոնդոնյան ակումբը պատրաստ է բավարարել:

«Sky Sports»-ը նշում է, որ ակումբները ցանկանում են փոխանակվել ֆուտբոլիստներով` առանց հավելյալ գումար վճարելու:

Անգլիական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ տրանսֆերն արդեն տեղի է ունեցել և այսօր դրա մասին կհայտարարվի պաշտոնապես: