Դահուկային սպորտի ֆեդերացիան ի սկզբանե իմ նկատմամբ եղել է անարդար. բաց նամակ Ծառուկյանին


Դահուկային սպորտի ֆեդերացիան ի սկզբանե իմ նկատմամբ եղել է անարդար. բաց նամակ Ծառուկյանին
Հունվար 16 12:47 2018

Հայաստանի Ազգային
Օլիմպիական Կոմիտեի
նախագահ
պարոն՝ Գ. Ծառուկյանին
Հայաստանի դահուկավազքի
հավաքական թիմի անդամ
Աննա Մխիթարյանից

Մեծարգո պարոն Ծառուկյան

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ի սկզբանե ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ իմ նկատմամբ եղել է անարդար:
Ես լինելով Հայաստանի դահուկավազքի 2017թ. առաջնության սպրինտ մրցաձևի բացարձակ հաղթող հոկտեմբեր ամսին ինձ չընդգրկեցին հավաքականի կազմում որպեսզի մասնակցեմ Ֆինլանդիայում կայանալիք ուսումնամարզական հավաքներին և միջազգային վարկանիշային մրցումներին:
Ես 21 տարեկան եմ, շատ երիտասարդ, ամեն ինչ դեռ առջևում է:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հենվել է Կատյա Գալստյանի վրա, որպեսզի նա մասնակցի Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Կատյա Գալստյանն արդեն 25 տարեկան է:
2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից առաջ ֆեդերացիայի նիստի ժամանակ ֆեդերացիայի նախագահ, վաղամեռիկ Արմեն Երիցյանը որոշեց, որ օլիմպիական խաղերին մասնակացի Կատյա Գալստյանը, ոչ թե Սյուզաննա Վարդանյանը, քանի որ Կատյա Գալստյանը այն ժամանակ ավելի երտասարդ էր:
Հայաստանի հավաքականի 4 աղջիկներն էլ անհրաժեշտ վարկանիշային միավորներ ունեն: Ֆեդերացիան ում ուզենա կուղարկի Հարավային Կորեա, քանի որ քվոտայի մեկ աղջիկ պետք է անպայման մասնակցի:
Խնդրում եմ Ձեզ որ Դուք որոշեք ոչ թե Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը թե ով պետք է մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին:
Տեղեկացնեմ Ձեզ, որ ես 2018թ. հունվարի 01-ից 03-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցումներում, որտեղ մասնակցում էին 15 երկրներ, 10կմ ազատ ոճում, որը օլիմպիական խաղերում պետք է անցկացվի, գրավել եմ 1-ին տեղը, որի համար բարձրացվել է Հայաստանի դրոշը և հնչել է մեր հիմնը, որը Հայաստանի դահուկային սպորտի պատմության մեջ առաջին նման հաջողությունն է:

Կանխավ շնորհակալություն

 Հարգանքով՝

Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի անդամ Աննա Մխիթարյան