Բարսելոնայի հաղթանակի դեպքում Ռեալն ավելի մոտ կլինի վտանգավոր գոտուն, քան առաջին տեղին


Բարսելոնայի հաղթանակի դեպքում Ռեալն ավելի մոտ կլինի վտանգավոր գոտուն, քան առաջին տեղին
Հունվար 14 11:08 2018

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» պարտվել է «Վիլյառեալին» և միավոր կորցրել երրորդ խաղում անընդմեջ:

Եթե կատալոնական «Բարսելոնան» հաղթի «Ռեալ Սոսիեդադին», ապա գործող չեմպիոնից առաջ կանցնի 19 միավոր: Այդ պարագայում «Ռեալն» ավելի մոտ կլինի վտանգավոր գոտուն, քան առաջին տեղին:

18-րդ տեղում գտնվող «Ալավեսն» ունի «սերուցքայիններից» 17 միավոր ավելի քիչ: