Կայծակնային խաղի ԱԱ. Կառլսենը չեմպիոն, Արոնյանը 5-րդն է


Կայծակնային խաղի ԱԱ. Կառլսենը չեմպիոն, Արոնյանը 5-րդն է
Դեկտեմբեր 30 23:23 2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը:

Այսօր` դեկտեմբերի 30-ին կայացան 12-21-րդ տուրերը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:

Մրցաշարի չեմպիոն դարձավ Մագնուս Կառլսենը, ով վաստակեց 16 միավոր:

Տիգրան Պետրոսյանը զբաղեցրեց 7-րդ տեղը (13,5 միավոր): Մելքումյան Հրանտը 13 միավորով 15-րդ հորիզոնականում է, իսկ Զավեն Անդրիասյանը 11,5 միավորով զբաղեցրեց 43-րդ տեղը:

Սերգեյ Մովսեսյանը 10,5 միավորով 74-րդ տեղում է: