Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը հայտնել է, որ ակումբը չի ցանկանում հրաժարվել Անտուան Գրիզմանի ծառայություններից.
«Մեզանից ոչինչ կախված չէ: Չեմ կարող ասել, կկարողանանք պահել Գրիզմանին, թե՝ ոչ: Նախորդ ամռանը մենք անհավանական ջանքեր գործադրեցինք, որպեսզի նրան պահենք թիմում: Մեր ուժերից վեր էր այն, ինչ արեցինք ամռանը:
Նույնը կփորձենք կատարել նաև հաջորդ տարի, քանի որ ակումբը երկար է պատրաստվել նրան, որպեսզի թիմում տեսնի Գրիզման-Կոստա հարձակվողական զույգին: Ո՛չ հիմա, ո՛չ էլ հետո չենք ցանկանում վաճառել Գրիզմանին: Նա թիմի կարևոր խաղացողներից է»,- Մարինի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: