«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի եղբորը՝ Մաթիաս Օրասիո Մեսսին, տնային կալանքից 100 հազար եվրոյի դիմաց բաց են թողել, հայտնում է Sports.ru-ն:
Դատարանը Մաթիաս Մեսսի համար տնային կալանք էր սահմանել, երբ նրան պատկանող զբոսանավում արյան հետքերով հրազենային զենք էր հայտնաբերվել: Մեսսի ավագի մոտ բացակայում էր զենք կրելու արտոնագիրը:
Հիշեցնենք, որ Մեսսիի եղբորը սպառնում է 3,5-ից մինչև 8 տարվա ազատազրկում: