Ռոնալդուի մայրը հրապարակել է երեք թոռնիկների լուսանկարները


Ռոնալդուի մայրը հրապարակել է երեք թոռնիկների լուսանկարները
Դեկտեմբեր 20 21:29 2017

Լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորես դոս Սանտոսը, Instagram-ում հրապարակել է երվորյակ թոռնիկների՝ Եվայի և Մատեոյի, ինչպես նաև կրտսեր թոռնուհու՝ Ալանա Մարտինայի լուսանկարները: Ալանայի մայրը Ռոնալդուի ընկերուհին է՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իսկ երկվորյակներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:

Առաջին լուսանկարում ֆուտբոլիստի մայրը 6 ամսական երկվորյակների հետ է, իսկ երկրորդ կադրում միայն Ալանա Մարտինան է: Փոքրիկը քնած է օրորոցում: «Բարի լույս իմ սիրելի փոքրիկներին: Բոլորին հաջողակ շաբաթ եմ մաղթում» ,- գրել է Մարիա Դոլորես դոս Սանտոսը: