Մելքումյանը շարունակում է մնալ առաջին տեղում


Մելքումյանը շարունակում է մնալ առաջին տեղում
Դեկտեմբեր 20 18:30 2017

Բարսելոնայում ընթացող շախմատի «Sunway Sitges» մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը առաջին ոչ-ոքին է խաղացել: Մեր գրոսմայստերը միավորը կիսել է ամերիկացի Սամուել Շանկլանդի հետ:

5 հնարավորից վաստակելով 4․5 միավոր Մելքումյանը կիսում է 1-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, մեր շախմատիստն առաջին տեղում է։