Ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը


Ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
Դեկտեմբեր 20 05:01 2017

«Նարվա» շախմատի դպրոցում դեկտեմբերի 11-ից 19-ը անցկացվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար, որին մասնակցում էին 23 շախմատիստներ, ովքեր ներկայացնում էին «Նարվա» շախմատի դպրոցը, Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցը, Եվրոպական դպրոցը, թիվ 86 և 174 հիմնական դպրոցները:
Մրցաշարում խաղացված 8 խաղափուլերից հետո 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրեց «Նարվա» շախմատի դպրոցի սան Դավիթ Ավետիսյանը, 2-րդը նույն դպրոցի սան Վան Թովմասյանն էր, ով վաստակեց 6,5 միավոր, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Սամվել Բաբայանը 6 միավորով:
Դավիթ Ավետիսյանին և Վան Թովմասյանին շնորհվեց 4-րդ մարզական կարգ, իսկ Սամվել Բաբայանին՝ 4-րդ մարզական կարգի համար անհրաժեշտ 2 բալերից մեկը:
Աղջիկների մրցապայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց թիվ 86 հիմնական դպրոցի սան Էլոնա Իլոյանը, 2-րդը՝ «Նարվա» շախմատի դպրոցի սան Մանե Մկրտչյանը:
Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: