Վենտուրան հեռացավ Իտալիայի հավաքականից


Վենտուրան հեռացավ Իտալիայի հավաքականից
Նոյեմբեր 15 23:30 2017

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան, ում գլխավորությամբ ընտրանին առաջին անգամ 60 տարվա մեջ չկարողացավ որակավորվել աշխարհի առաջնությանը, հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Իտալացի մասնագետը հավաքականը գլխավորել էր Եվրո-2016-ից հետո: Դրանից հետո նա անցկացրել է 17 հանդիպում, տարել 10 հաղթանակ, կրել 3 պարտություն և չորս անգամ ոչ-ոքի խաղացել:

Հիշեցնենք, որ անցումային խաղերում Իտալիայի հավաքականը չի կարողացել հաղթահարել Շվեդիայի արգելքը: