Հայտնի է Մխիթարյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրման օրը


Հայտնի է Մխիթարյանի մասին պատմող  ֆիլմի ցուցադրման օրը
Հոկտեմբեր 30 21:44 2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը շուտով կհեռարձակվի «MUTV»-ի եթերում:

«Միկի. հայ հերոս» վերնագրով 60 րոպե տևողությամբ ֆիլմը կցուցագրվի նոյեմբերի 16-ին կեսգիշերն անց: Այս մասին հայտնել է ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությունը:

«Ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած անհավանական ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք, նրա հոր` Համլետ Մխիթարյանի ողբերգական մահվան մասին: Հենրիխի երազանքն է եղել շարունակել իր հոր ուղին և դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»,- նշվում է հաղորդագրության մեջ: