Նաչո. Ռեալը չկարողացավ ճիշտ արձագանքել Ժիրոնայի երկու գոլերին


Նաչո. Ռեալը չկարողացավ ճիշտ արձագանքել Ժիրոնայի երկու գոլերին
Հոկտեմբեր 30 19:19 2017

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հիասթափված է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ժիրոնայից» (1:2) կրած պարտությունից:

Ըստ նրա խոսքերի` մրցակիցը շրջեց խաղը, իսկ մադրիդցիները չկարողացան ճիշտ արձագանքել երկու բաց թողած գոլերին:

«Ցավալի պարտություն էր: Բացեցինք հաշիվը, ցույց տվեցինք լավ ֆուտբոլ: «Ժիրոնան» փոխեց խաղը, իսկ մենք չկարողացանք պատասխանել:

«Ռեալը» վստահ է իր ուժերին, սակայն մենք չկարողացանք ճիշտ արձագանքել կատարվածին: «Բարսելոնայից» հետ ենք մնում 8 միավորով: Ամեն դեպքում, մենք «արքայական ակումբ» ենք: Կարելի է ևս մի քանի միավոր վաստակել:

Հասկանում ենք դժվարությունը, սակայն մենք պատիվ ունենք, որը ստիպում է թիմին պայքարել»,- Նաչոյի խոսքն է մեջբերում «Marca»-ն: