Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակիցների սակավության պատճառով կանանց առաջնությունում անցկացվեց միայն եզրափակիչ երեք մենամարտ՝ 48, 57 և 64 կգ քաշային կարգերում: Հանրապետության չեմպիոն դարձան Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը և Աշխեն Հովհաննիսյանը:
Տղամարդկանց պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոն ու մեդալակիր դարձան: 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, Վլադիմիր Աբրահամյան, Սիրական Ոսկանյան, Նորիկ Սուքիասյան: 52 կգ՝ Վահե Բադալյան, Հարություն Կարապետյան, Արտյոմ Սաքանյան, Արսեն Աբգարյան: 56 կգ՝ Հենրիկ Մոքոյան, Ալեն Դանիելյան, Արտավազդ Մանուկյան, Ջանիկ Սահակյան:
60 կգ՝ Հրայր Շահվերդյան, Արմեն Գրիգորյան, Կարեն Տոնականյան, Տարոն Կարապետյան: 64 կգ՝ Արարատ Գյուլբանգյան, Արթուր Քիրաջյան, Սարո Դավթյան, Էռնեստ Վարդերեսյան: 69 կգ՝ Գառնիկ Պապիկյան, Գուրգեն Մադոյան, Գրիգոր Գևորգյան, Լեո Պապյան: 75 կգ՝ Արման Դարչինյան, Համբարձում Հակոբյան, Զավեն Գալստյան, Յուրա Դարաբյան: 81 կգ՝ Արտյոմ Գալստյան, Վազգեն Շահվերդյան, Էդմոն Վարդերեսյան, Աղասի Էլիզբարյան: 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, Արթուր Խաչատրյան: +91 կգ՝ Դավիթ Չալոյան, Արամ Աբրահամյան, Գուրգեն Հովհաննիսյան, Վախթանգ Մկրտչյան:
Առաջնության արդյունքով կկազմավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2018-ի միջազգային և ընկերական մրցաշարերին: 2018 թվականին բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: