Բազել 2017. Ֆեդերերը դուրս եկավ եզրափակիչ


Բազել 2017. Ֆեդերերը դուրս եկավ եզրափակիչ
Հոկտեմբեր 28 20:29 2017

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Բազելում ընթացող մրցաշարի եզրափակիչ` հաղթելով բելգիացի Դավիդ Գոֆինին 6:1, 6:2 հաշվով:

Հանդիպումը տևել է 1 ժամ: Այդ ընթացքում 36-ամյա Ֆեդերերը կատարել է 4-ական էյս և բրեյք-փոինթ:

Այսպիսով, «Swiss Indoors Basel»-ի եզրափակչում Ֆեդերերն ուժերը կչափի արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ: Վերջինս հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին` 6:4, 6:4: