Զիդան. Ռեալը ոչ մի լուր չի ստացել, այդ իսկ պատճառով առանց անհանգստանալու ուղևորվում է Կատալոնիա


Զիդան. Ռեալը ոչ մի լուր չի ստացել, այդ իսկ պատճառով առանց անհանգստանալու ուղևորվում է Կատալոնիա
Հոկտեմբեր 28 19:45 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Ժիրոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին:

Սպասվում էր, որ հանդիպումը կհետաձգվի Կատալոնիայի անկախության հայտարարության պատճառով:

«Մենք ոչ մի լուր չենք ստացել Լա լիգայի ղեկավարությունից, այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ամեն ինչ լավ կլինի: Այսօր մենք կուղևորվենք Կատալոնիա:

Ինձ այժմ անհանգստացնում է միայն վաղվա հանդիպումը: Գիտեմ, որ շշուկները շատ են, սակայն ես չեմ ցանկանում ներգրավված լինել այդ թեմաների մեջ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն: