Մոուրինյու. Մենք արժանի էինք այս հաղթանակին


Մոուրինյու. Մենք արժանի էինք այս հաղթանակին
Հոկտեմբեր 28 19:02 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած (1:0) հաղթանակի մասին:

«Դժվար հանդիպում ստացվեց, որը կարող էր ավարտվել ոչ-ոքիով: Երկու թիմերն էլ փորձում էին հաղթել, սակայն հասկանում էին, թե որքան ուժեղ է հակառակորդը:

«Տոտենհեմը» միայն մեկ վտանգավոր գրոհ ունեցավ: Հանդիպման ընթացքում մրցավարն էլ լավ աշխատեց:

Հասկանում էինք, որ կարող ենք պարտվել` թույլ տալով նույնիսկ մեկ սխալ: Ի ուրախություն մեզ` այդ սխալը կատարեց «Տոտենհեմը»: Մենք արժանի էինք այս հաղթանակին:

Երբեմն Մարսիալը խաղադաշտ է դուրս գալիս և գոլ չի խփում, սակայն միաժամանակ նա մեծ օգուտ է տալիս թիմին:

Չեմ հասկանում որոշ քննադատներին, որոնք հարցնում են, թե սա՞ է ՄՅՈւ-ն: Այսօր երկու հարձակվողներ դուրս էին եկել Եվրոպայի լավագույն պաշտպանների դեմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն: