Հայաստանի Առաջին խմբի նորեկ «Արցախի» կիսապաշտպան Էդուարդ Ավագյանը ենթարկվել է որովայնային մկանի երկկողմանի ճողվածքի վիրահատության:
Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 20-ից 30 օր:
«Արցախի» ֆուտբոլիստները այցելել են թիմակցին՝ մաղթելով նրան քաջ առողջություն: